KAWAII (թարգմ.` cute, милый) ֆենոմենը Ճապոնիայում առաջացել է դեռ
70-ականներին: Այդ ժամանակ մոդայիկ դարձավ ամեն ինչում կոկիկություն ու
նրբություն մտցնել: Այդպես, մինչ օրս վարդագույն սրտիկները, կատուների
ժպտացող մռութիկները, մուլտհերոսները և 16 տարեկանի պես հագնված 27 տարեկան
երիտասարդները դարձել են ամբողջ կյանքի անբաժանելի մասը: Շատ ընդունված է
ունենալ դպրոցականների տեսք, հագնել դպրոցական զգեստներ,
կրել մանկական սանրվածք: Միջին տարիքի կանայք հաճախ կարող են գունավոր
"ռեզինե մազի պոչիկներ" կրել նույնիսկ աշխատավայրում: Տղաները նույնպես
ունենում են միշտ երիտասարդական սանրվածք: Մուլտհերոսների նկարներով
ընդունված է զարդարել գնացքներն ու ինքնաթիռները: Նույնիսկ ոստիկանության
բաժանմունքներն են զարդարված նեոնային լույսերով և pokemon-ներով: Եվ
ընդհանրապես մի զարմացեք հանդիպել գլամուրային սանրվածքով ոստիկանների:

No comments:
Post a Comment