Ճապոնական հեռուստասերիալները կոչվում են դորամաներ և շոու-բիզնեսի
կարևորագույն մասն են կազմում: Ասիական երկրների մեջ Ճապոնական դորամաները
ամենաորակյալն են և ժանրերի տեսակետից` ամենաբազմազանը, չնայած, որ հարևան
երկրներինը, չգիտես ինչու ավելի հայտնի են դարձել աշխարհում: Առավել սիրված
են Fuji TV և NTV ալիքներով հեռարձակվողները, դրանից հետո արդեն TV Asahi,
TBS և NHK ալիքներինը: Մեծամասնությունը ունենում է 8 - 11 սերիա: Կարող
են հանդիպել և դպրոցական թեմաներ, դետեկտիվներ, սարսափներ, միստիկա և այլ
զանազան թեմաներ: Որքան ավելի երեկոյան մոտ է հեռարձակման ժամը, այնքան
ավելի հայտնի աստղեր և հաճախ JPOP երգիչներ են ընդգրկված դերասանական
կազմում, իսկ որպես soundtrack օգտագործվում են այդ պահի հիթերը:
Экономка Мита
No comments:
Post a Comment