Wednesday, July 25, 2012

ANIME


  Anime-ն Ճապոնական անիմացիոն արվեստի ուղղությունն է, որին բնորոշ է գունագեղ գրաֆիկան և առավել մեծ տարիքի համար նախատեսված լինելը:
Ամենավաղ անիմեները հայտնի են դեռ 1917 թվականից, սակայն այսօրվա տեսքը ստացել են 1960 –ականներին Օսամու Տեզուկայի աշխատանքներից: 

                                                                      Օսամու Տեզուկա


Նա, ոգեշնչվելով Betty Boop, Bambi, և Mickey Mouse կերպարներից, ստեղծել “լայն բացված” աչքերով կերպարների: Նրա հայտնի ստեղծագերծություններիս են Astro Boy-ը, Black Jack-ը, Proncess Knight-ը: 1965թ. Նա զանգ է ստանում ռեժիսոր Ստեյնլի Կուբրիկից, ով հայտնում է, սր դիտել է Astro Boy-ը և ցանկանում է, որ Տեզուկան դառնա 2001: Airspace Odyssey գեղարվեստական ղեկավարը: Սակայն, քանի որ պետք էր մեկնել արևմուտք և երկար ժամանակով այնտեղ հաստատվել, նա հրաժարվում է: Ընդհանուր առմամբ Տեզուկայի ստեղծած ոճը ոգեշնչված է արևմուտքից: 

70-80 –ականներին անիմեն արդեն ճանաչվում է նաև երկրից դուրս` տարածվելով ամբողջ աշխարհում:
     20-րդ դարի սկզբում Ճապոնիայում սկսում են փորձարկել անիմացիան` օգտագործելով Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի տեհնոլոգիաները: 30-ական թվականներին անիմեին դժվար էր դիմակայել արևմուտքի կինենատոգրաֆի մրցակցությանը, այդ պատճառով ավելի հաճախ դրանք սկսեցին օգտագործվել ուսումնական և պրոպագանդայի նպատակով:
Walt Disney-ի Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ ճապոնական անիմատորների վրա: Սակայն, ֆինանսապես խնայելու համար, Օսամա Տեզուկան
պարզեցրեց շատ հոլիվուդյան տեխնիկաների հնարքները: Նա նաև “Mecha” ժանրի հեղինակն է:

Ըստ թիրախային տարիքային աուդիտորիայի anime-ները բաժանվում են հետևյալ կերպ.
 

Kodomo Anime - նախատեսված երեխաների համար:

 Shōnen - 10-18 տարիքի տղաների համար, 

Shōjo -   10 -18 տարիքի աղջիկների համար,

Seinen  - 18-ից բարձր տղաների համար,


Josei կամ LadyComi- 15-44 տարիքի աղջիկների ու կանանց համար: (Շնորհակաություն ` Hermine Yezoyan
-ին):
  

 Կարելի է առանձնացնել հետևյալ անիմեների ժանրերը.

Haremպատմությունը ծավալվում է մեկ տղայի և մի քանի աղջիկների շուրջ:

Magical Girl – պատմության կենտրոնում է երիտասարդ աղջիկ, որը օժտված է գերբնական կարողություններով:


 
Mecha – կերպարների մեջ գերակշռում են ռոբոտանման և հաճախ զինված արարածներ, և պատմությունը ունենում է պայքարի բնույթ:

Yaoiռոմանտիկ ժանր է, որը հիմնականում նախատեսված է աղջիկների համար և իր մեջ պարունակում է հոմո-էրոտիկ հարաբերություններ տղա կերպարների միջև: Սակայն պետք է տարբերել Bara” ժանրից, որն արդեն կոնկրետ ստեղծված է գեյ-մշակույթի համար:


Yuri -  հակառակը, սյուժեն զարգանում է աղջիկների միջև ռոմանտիկ հարաբերությունների հիման վրա: 




Կա նաև մեկ այլ անիմեի ուղղություն` Hentai-ը: Դրանք այն անիմեներն են , որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ:

Monday, July 23, 2012

Dorama Time!

ՓԱԿ ՍԵՆՅԱԿ / Kagi no Kakatta Heya
Այս դորաման դետեկտիվ է, որտեղ ամեն սերիայում հանցագործությունները տեղի են ունենում ներսից բոլորովին փակ սենյակում, այնպես որ մեղավորին գտնելը անհնար է դառնում: Սակայն ոչ ARASHI խմբի Ohno Satoshi -ի համար: Նրա կերպարը ինքնամփոփ, բայց բացառիկ խելքով երիտասարդ է, որ ցանկացած բարդ հանցագործությունը ի վերջո տեղն է դնում: 11 սերիա: Գլխավոր դերերում `Ohno Satoshi և Erika Toda. Իսկ soundtrack-ը իհարկե ARASHI-ի երգացանկն է:

Закрытая Комната

Sunday, July 22, 2012

Ճապոնական հեռուստասերիալները կոչվում են դորամաներ և շոու-բիզնեսի կարևորագույն մասն են կազմում: Ասիական երկրների մեջ Ճապոնական դորամաները ամենաորակյալն են և ժանրերի տեսակետից` ամենաբազմազանը, չնայած, որ հարևան երկրներինը, չգիտես ինչու ավելի հայտնի են դարձել աշխարհում: Առավել սիրված են Fuji TV և NTV ալիքներով հեռարձակվողները, դրանից հետո արդեն TV Asahi, TBS և NHK ալիքներինը: Մեծամասնությունը ունենում է 8 - 11 սերիա: Կարող են հանդիպել և դպրոցական թեմաներ, դետեկտիվներ, սարսափներ, միստիկա և այլ զանազան թեմաներ: Որքան ավելի երեկոյան մոտ է հեռարձակման ժամը, այնքան ավելի հայտնի աստղեր և հաճախ JPOP երգիչներ են ընդգրկված դերասանական կազմում, իսկ որպես soundtrack օգտագործվում են այդ պահի հիթերը:

Экономка Мита
ARASHI խումբը նույնպես ամենահայտնիներից է: Այն բաղկացած է 5 տղաներից: Գոյություն ունի 1999 թվականից: Երգերը միշտ բարձր հորիզոնականներ են զբաղեցնում Oricon հիթ շքերթում: Սա նրանց վերջին տեսահոլովակներից է ` "Your Eyes" երգի հիման վրա:


KAWAII (թարգմ.` cute, милый) ֆենոմենը Ճապոնիայում առաջացել է դեռ 70-ականներին: Այդ ժամանակ մոդայիկ դարձավ ամեն ինչում կոկիկություն ու նրբություն մտցնել: Այդպես, մինչ օրս վարդագույն սրտիկները, կատուների ժպտացող մռութիկները, մուլտհերոսները և 16 տարեկանի պես հագնված 27 տարեկան երիտասարդները դարձել են ամբողջ կյանքի անբաժանելի մասը: Շատ ընդունված է ունենալ դպրոցականների տեսք, հագնել դպրոցական զգեստներ, կրել մանկական սանրվածք: Միջին տարիքի կանայք հաճախ կարող են գունավոր "ռեզինե մազի պոչիկներ" կրել նույնիսկ աշխատավայրում: Տղաները նույնպես ունենում են միշտ երիտասարդական սանրվածք: Մուլտհերոսների նկարներով ընդունված է զարդարել գնացքներն ու ինքնաթիռները: Նույնիսկ ոստիկանության բաժանմունքներն են զարդարված նեոնային լույսերով և pokemon-ներով: Եվ ընդհանրապես մի զարմացեք հանդիպել գլամուրային սանրվածքով ոստիկանների:

AKB48

AKB48 փոփ-խումբը Ճապոնիայում ամենահայտնի խմբերից մեկն է, ինչպես նաև համարվում է աշխարհի ամենամեծ փոփ-խումբը: Այն կազմված է 64 աղջիկներից, 14-25 տարեկան սահմաններում: Նրանց սինգլները միշտ գտնվում են Oricon հիթ-շքերթի առաջին հորիզոնականներում, և միայն Ճապոնիայում վաճառված երգերի հասույթը կազմել է ավելի քան $250 միլիոն: Նրանք նույնիսկ ունեն իրենց սեփական համերգասրահը Տոկիոյում, որտեղ համարյա ամեն երեկո համերգ են ունենում: